Բուլղարիայի իշխանությունները լրագրող Վիկտորիա Մարինովայի սպանության հետաքննության շրջանակններում դիտարկում են հարձակման բոլոր վարկածները եւ նրա սպանությունը համարում են «չափազանց դաժան», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով BTA գործակալությանը:

Ըստ գործակալության տվյալների երկրի գլխավոր դատախազ Սոտրիր Ցացարովը եւ ՆԳ նախարար Մլադեն Մարինովը հայտարարել են, որ քննարկվում են հարձակման բոլոր տարբերակները՝ հոգեկան հիվանդությամբ սուր սեքսուալ մոլուցքով մարդու պատահական հարձակումից մինչեւ անձնական շարժառիթով ծրագրված հարձակում»:

Նրանց խոսքով, երկրի ՆԳՆ-ի ամբողջ փորձագիտական ներուժը ուղղված է միջադեպի հետաքննությանը: Երկուսն էլ Մարինովայի սպանությունն անվանել են «չափազանց դաժան», նշում է գործակալությունը:

Վերջինս հաղորդում է, որ Հոգեբանության ինստիտուտի աշխատակիցները մշակում են հարձակվողի հոգեբանական դիմանկարը, ուսումնասիրվում է նաեւ զոհի անձնական եւ մասնագիտական կյանքը:

Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը նշել է, որ հանցագործների հայտանբերումը ժամանակի հարց է եւ որ գործի քննության համար քրեական գործերով լավագույն քննիչները ուղարկվել են Ռուսե քաղաք:

Տարածաշրջնային TVN հեռուստաալքի հաղորդավարը եւ ադմինիստրատիվ տնօրեն 30-ամյա Վիկտորիա Մարինովան սպանվել է հոկտեմբերի 6-ին Բուլղարիայի հյուսիսային Ռուսե քաղաքում: Քննությունը կարծում է, որ սպանությունը, հնարավոր է, կապված է լրագրողի հետաքննական աշխատանքի հետ:

Վերջին թեման, որի համար աշխատում էր Մարինովան, այսպես կոչված GPGate-ն էր՝ ԵՄ-ի հիմնադրամներից փողերի յուրացման շուրջ սկանդալը: