Իչնիի մոտակայքում գտնվող ռազմական զինանոցում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով արկերը ընկել են ավտոկայարան եւ ոչնչացրել կաթի գործարանը:

Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Կոնոտոպի փոխքաղաքապետ Իգոր Ստեպանչենկոն: Նա պատմել է, որ պայթյունների գոտուց տարհանվող մարդիկ չեն կարողանում մեկնել տեղական ավտոկայարանից, քանի որ այնտեղ արկեր են ընկել: Բացի այդ, ականատեսների խոսքով, Իչնայում կաթի գործարան է ոչնչացվել, գրում է ՈՒՆԻԱՆ-ը: 

«Բոլորն առանց իրերի են գնում: Որոշ մարդիկ, հատկապես տարեցները, անգամ անձնագրերը չեն հասցրել վերցնել: Ասում են, որ փակել են տները, անասնագոմերը եւ գիշերը մայրուղով գնացել են մինչեւ Պլիսկի երկաթուղային կայարան (որտեղ նրանց մեծ մասն էլ նստել է վագոններ)»:

Ուկրաինայի Չեռնիգովի մարզում արկեր են պայթում. բնակչությունը տարհանվում է