Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է TVN հեռուստաալքի ադմինիստրատիվ տնօրեն 30-ամյա Վիկտորիա Մարինովայի սպանության կասկածյալին: Մարինովայի մարմինը հայտնաբերվել էր երկրի հյուսիսային Ռուսե քաղաքում:
Բուլղարիայի ազգային ռադիոյի հաղորդմամբ, նախնական տվյալներով, խոսքը երկու երկրների քաղաքացիների մասին է՝ Ռումինիայի եւ Մոլդովայի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական մեկնաբանություն չի տվել:
Ռուսեում 30-ամյա լրագրողի հետ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել շաբաթ կեսօրին, երբ այդ ժամերին Դունայ գետի ամայի ափամերձ հատվածում աղջկան ծեծել եւ բռնաբարել էին: Քրեագետների տվյալներով, լրագրողը մահացել է գլխին հասցված հարվածների եւ խեղդելու միջոցով:




























