Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը գերիշխող դիրքեր ունի պարենային շուկայի միանգամից մի քանի սեգմենտներում։
Այդ մասին կարելի է տեղեկանալ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թ. գործունեության ծրագրից, որը հաստատման է ներկայացվել Ազգային Ժողով։
Ամենամեծ մասնաբաժին «Ալեքս Գրիգ»-ն ունի շաքարավազի շուկայում՝ 99,99 տոկոս։ Նշենք, որ այս շուկայում բավական զավեշտալի իրավիճակ է՝ մյուս 0,01 տոկոսը բաժին է ընկնում միանգամից 5 տնտեսվարողների։
Ձեթի (արեւածաղկի եւ եգիպտացորենի) շուկայում «Ալեքս Գրիգ»-ի մասնաբաժինը նույնպես բարձր է՝ 37,5 տոկոս;
Ընկերությունը գերիշխող է նաեւ կարագի շուկայում՝ 35,04 տոկոս բաժնով։
«Ալեքս Գրիգ»-ը ցորենի ալյուրի խոշորագույն ներմուծողն է՝ 47,3 տոկոս բաժնով։ Եւ վերջապես այս ընկերությանն է պատկանում բրնձի շուկայի մեկ երրորդը։





























