Մեծ Բրիտանիայում մահվան արտասովոր պատճառ է գրանցվել։ Համբույրից հետո, հենց սիրեցյալի աչքի առաջ մահացել է 18-ամյա Ջեմմա Բենջամենը։

Daily Telegraph-ի փոխանցմամբ, դատաբժիշկների կարծիքով 18-ամյա Ջեմմայի մահվան պատճառը համբույրն է։ Գործի քննությամբ պարզվել է, որ Ջեմման մահվանը նախորդած երեկոն անցկացրել է իր ընկերոջ՝ Դենիել Ռոսսի հետ, հետո նրանք եկել են տղայի տուն, քանի որ նա մոռացած է եղել իր վճարման բանկային քարտը։ Նրանք տղայի տանը համբուրվել, ինչից հետո աղջկա ինքնազգացում վատացել է։ Նա նստել է բազմոցին, ապա կորցրել գիտակցությունը եւ մահացել։

Նշենք, որ անսպասելի մահվան ախտանիշից Մեծ Բրիտանիայում տարեկան մահանում է 500 մարդ։