Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է տարեց մի կնոջ, ով մերկ տղամարդուն ման էր տալիս քաղաքի կենտրոնում` փոկը կապելով նրա մարմնի ինտիմ տեղից:

Ինչպես հաղորդում է France Press գործակալությունը, այդ տեսքով 63-ամյա կինն ու նրա 40-ամյա սիրեկանը շրջում էին Ֆրանսիայի հարավի քաղաքներից մեկի փողոցներում, կեսօրին: Զույգը ձերբակալվել է խանութներից մեկի մուտքի մոտ: Նրանք ոստիկանությունում հայտնել են,թ ե դա խաղ է եղել, իսկ իրենք «ցնդել» են սեքսի հողի վրա:

Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ գործողությունների մեջ, ապրիլին կայանալու է դատաքննությունը: