Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ծննդյան վկայականներում «X» անվանմամբ երրորդ սեռի ներդրման մասին օրինագիծ է ստորագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչում է AM New York թերթը։

Նշվում է, որ քաղաքապետն օրինագիծը ստորագրել է երեքշաբթի։ «Այս նոր օրինագիծը թույլ կտա Նյու Յորքի բոլոր բնակիչներին՝ հատկապես տրանսգենդեր եւ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող բնակիչներին, ունենալ ծննդյան վկայական, որը լավագույնս է արտացոլում նրանց ինքնությունը եւ նպաստում է ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների պաշտպանության հարցում քաղաքի հանձնառությանը»,–հայտարարել է քաղաքապետը։

Թերթի տվյալներով՝ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Նյու Յորքի բնակիչները կարող են փոխել սեռը ծննդյան վկայականներում առանց բժիշկների համաձայնության։