Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը իր հեռուստաուղերձում հաստատել է նախկին խոստումը` առաջադրվել նոր ժամկետով սեպտեմբերին կայանալիք ընտրություններում, սակայն այդպես էլ չի հայտարարել իր անհապաղ հրաժարականի մասին, ինչպես ակնկալվում էր:

BBC-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, թե դիմում է Թահրիր հրապարակում հավաքվածներին եւ ասել է, որ վերջին շաբաթներին մահացած անձինք «իզուր չեն մահացել»:

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով, հրապարակում մինչեւ 3 միլիոն մարդ է հավաքվել, իսկ CNN-ի թղթակիցը հաստատել է, որ հրապարակը լեփ-լեցուն է:

Ցուցարարները արձագանքում էին Մուբարաքի խոսքերին. «Հեռացիր, հեռացիր»: