ԵՄ միջազգային եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ափսոսանք է հայտնել, որ հեռանալուց հրաժարվող Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը «ճանապարհ չի բացել երկրում ավելի արագ եւ խորը փոփոխությունների համար»:
«Եկել է փոփոխությունների պահը։ Մենք այս օրերին ամենայն ուշադրությամբ հետեւելու ենք եգիպտացի ժողովրդի արձագանքներին»,- հայտարարել է Էշթոնը։
Հինգշաբթի՝ ժողովրդին ուղիղի եթերով դիմելիս, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքն ասել էր, որ «նպատակահարմար է համարել երկրի ղեկավարի իրավասությունները փոխանցել փոխնախագահին»։ Միաժամանակ Մուբարաքը նախագահի պաշտոնում կմնա մինչեւ 2011 թվականի նախագահական ընտրությունները։




























