Լեհաստանի խորհրդարանը արգելել է վարչապետին, նախագահին, Սեյմի եւ Սենատի խոսնակներին թռչել մեկ օդանավով։

Այս որոշումը հաստատել են լեհական խորհրդարանի երկու պալատները, նախագահի եւ վարչապետի աշխատակազմերը։ Բացի այդ, բարձրաստիճան այրերին  արգելվել է թռչելն Լեհաստանի զինված ուժերի հրամանատարների ուղեկցությամբ, գրում է Gazeta.ru-ն։

Նշենք, որ Լեհաստանի նախագահի օդանավը Սմոլենսկի մոտակայքում վթարի էր ենթակվել 2010 թվականի ապրիլի 10-ին։ Օդանավի բոլոր 96 ուղեւորները զոհվել էին՝ այդ թվում՝ երկրի նախագահ Լեհ Կաչինսկին եւ նրա կինը։