Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 10-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվա-Մարիա Զեխեի հետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են քաղաքապետարանից, հանդիպման ընթացքում քաղաքապետը կարեւորել է ԵԽ դերը մայրաքաղաքում մինչ այժմ կատարված ծրագրերում:

Կարեն Կարապետյանն առաջարկել է շարունակել համագործակցությունը։

Սիլվա-Մարիա Զեխեն նշել է, որ Եվրոպայի խորհուրդը «Երեւանի մասին» օրենքի փորձաքննություն է անցկացրել եւ պատրաստ է աջակցություն ցուցաբերել տեղական ինքնակառավարման բարփոխումների հարցերում: