Անհայտ վանդալները Ավստրիայում կտրել են գրյուներ վելտլիներ տեսակի «նախահայր» խաղողի որթը, որը մի քանի 100 տարեկան էր եւ գնահատվում էր 100 հազար եվրո:
Ավստրիական Այզենշտադտ քաղաքում աճած որթը պարբերաբար կտրել են եւ բաժանել մասերի: Մի քանի տարի առաջ գիտնականները ուսումնասիրել էին այն եւ համեմատել հազարավոր այլ որթերի հետ` գալով եզրակացության, որ հենց դա է նվիրել գինեգործներին գրյուներ վելտլիների սպիտակ տեսակը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Մի քանի տարի առաջ այն խաչասերել են տրամիներ տեսակի հետ, որի արդյունքում հայտնվել էր խաղողի տեսակը, ինչն էլ արդյունքում դարձել էր ավստրիական գինգործության այցեքարտը:




























