«Միասնական Ռուսաստանի երիտասարդ Գվարդիայի» եւ «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման տարածաշրջանային հանրային շարժման» ներկայացուցիչները փետրվարի 10-ին Մոսկվայում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Համաձայն փաստաթղթի՝ կողմերը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը երիտասարդական քաղաքականության, կրթության եւ երիտասարդ մասնագետների պատրաստման, միջազգային հարաբերությունների եւ այլ ոլորտներում։ Մոտ ժամանակներս նախատեսվում է քննարկել համատեղ ծրագրերի եւ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։ Հնարավոր է Հայաստանում «Գեորգիեւյան ժապավենի» ակցիայի անցկացում՝ նվիրված Հաղթանակի օրվան։
Հայտնի է, որ 2011 թվականի մարտի 26-ին Հայաստանում «Ռուսաստան-Հայաստան, առաջ» կարգախոսով հանդիպում տեղի կունենա։




























