Բեռլինի կինոփառատոնի ղեկավարությունը չի ընդունել գերմանացի ռեժիսոր Ուվե Բոլլի «Օսվենցիմ» ֆիլմը:  Ֆիլմը մերժել են առանց պատճառները նշելու:

Ի պատասխան ռեժիսորն ասել է, թե մտադիր է բողոք ներկայացնել իրավապահ մարմիններին, որ նրանք ուշադրություն դարձնեն ֆինանսական չարաշահման բազմաթիվ դեպքերին, որ Բեռլինալեի ղեկավարությունը թույլ է տվել ֆիլմերի ընտրության ժամանակ:

Բոլլի խոսքով, փառատոնն արհամարհել է իր նկարած բոլոր 25 ֆիլմերը: Ընդ որում, նա նշել է, թե իր ֆիլմն առաջինն է, որ ցույց է տալիս իրականությունը համակենտրոնացման ճամբարում:

«Ֆիլմն արտացոլում է փաստացի իրավիճակը մահվան ճամբարում եւ ցուցադրում է համակենտրոնացման ճամբարի մեկ օրը»,- ասել է նա: Ֆիլմը, քննադատություների ալիք էր բարձրացրել իր բացահայտ բռնության տեսարաններում, եւ կոչ էին արել բոյկոտել ֆիլմը: Ինքը` Բոլլը ֆիլմում կատարել է վերակացուի դերը: