«Երկիրը» հայտնում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում  դատապարտյալները ճոխ խրախճանքներ են կազմակերպում: Youtube կայքում տեղադրվել է այդ մասին վկայող մի տեսանյութ, որտեղ խնջույքի ժամանակ «հիվանդները» ոգելից խմիչք են օգտագործում եւ արաբաթուրքական մելիզմներով համեմված ռաբիս երաժշտության ուղեկցությամբ ռոմանտիկ-էրոտիկ բանաստեղծություններով կենացներ ասում:

«Ամենաուշագրավն այն է, որ խնջույքի կենտրոնական դեմքը մարտի 1-ի դեպքերից հետո կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է (Լեդի Հակոբ), գրում է թերթը: Քրեակատարողական հիմնարկից թերթին ասել են, որ դեպքի մանրամասներն ուսումնասիրվում են»: