Մոսկվայի ոստիկանությունը պատրաստվում է արմատականների նոր զանգվածային ակցիաներին. դրանք ծրագրված են Մանեժնայա հրապարակում, սակայն վերջին պահին կարող են տեղափոխվել` իրավապահներին խաբելու համար:
Ոստիկանոթյունը տեղյակ է ծրագրված միջոցառման մասին, ուստի անձնակազմը աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Քաղաքի կենտրոնում լրացուցիչ ուժեր են լինելու, հատուկ ուշադրություն է դարձվելու Մանեժնայա հրապարակում, որն, ամենայն հավանականությամբ կփակեն հատուկ նշանակության ուժերը:
Միջոցառման մասին հայտնի է դարձել մի քանի օր առաջ, երբ ֆորումներում եւ կայքերում տեղեկություններ տարածվեցին, թե փետրվարի 11-ին ազգայնականները զանգվածային միջոցառում են անցկացնելու:




























