Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը տվել է ապրիլին կայանալիք արտահերթ ընտրություններում առաջադրվելու իր համաձայնությունը:
«Ես տվել եմ առաջադրվելու իմ համաձայնությունը»,- ասել է Նազարբաեւը կառավարող կուսակցության համագումարում:
«Նուր Օթան» կուսակցությունն այսօր Նազարբաեւի թեկնածությունն առաջադրել է արտահերթ նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են ապրիլին:
Նազարբաեւը որոշում է կայացրել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հունվարի 31-ին, այն բանից հետո, երբ Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական էր որակել Նազարբաեւի լիազորությունները հանրաքվեի միջոցով երկարաձգելու նախաձեռնությունը: Հատկանշական է, որ Նազարբաեւն ինքը դեմ էր արտահայտվել իր լիազորությունները երկարաձգելու նախաձեռնությանը:
Նազարբաեւն իշխանության ղեկին է արդեն 20 տարի:





























