Դաղստանի Յուժնո-Սուխոկումսկ քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 150 մարդու մասնակցությամբ: Բախումը եղել է կրոնական հողի վրա՝ վահաբիստների եւ նրանց հակառակորդների միջեւ:
«Բախումը տեղի է ունեցել փետրվարի 10-ի երեկոյան, նամազից հետո, վահաբիստների եւ նրանց հակառակորդների միջեւ: Կռվի ընթացքում որոշ մասնակիցներ գազային զենքեր են օգտագործել, արդյունքում տուժել է մեկ մարդ: Երեկոյան քաղաք են բերվել 100 իրավապահներ, այդ թվում` հատուկ նշանակության ուժեր»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է հանրապետական ՆԳՆ ներկայացուցիչը:
ՕՄՕՆ-ին հաջողվել է կանխել ծեծկռտուքը, իրավիճակը քաղաքում վերահսկողության տակ է վերցված: Կռվի մասնակիցների մոտից առգրավել են դանակներ եւ գազային ատրճանակներ:





























