Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 11-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպմանը մտքերի փոխանակություն է կայացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի եւ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:





























