Շվեյցարիայի կառավարությունը արագ որոշում է կայացրել սառեցնել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ նրա ընտանիքի անդամների բոլոր հաշիվները:
Այդ որոշումն ուժի մեջ է մտել նախագահի հրաժարականի մասին Օմար Սուլեյմանի հայտարարությունից եւ իշխանությունը զինվորականներին փոխանցելուց հետո:
Մի քանի շաբաթ առաջ ԵՄ-ն նման որոշում կայացրել էր Թունիսի տապալված նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալիի եւ նրա կնոջ հաշիվների հետ: Նրանց մեղադրել էին հայրենակիցների հաշվին անձնական հարստացման մեջ:
Ճիշտ է, հարկ է նշել, որ Բեն Ալին փախուստի ժամանակ իր հետ հասցրել էր տանել 1,5 տոննա ոսկի` 45 մլն եվրո արժեքով:





























