Փետրվարի 12-ին Մոսկվայի Մանեժնի հրապարակում ազգայնականների չարտոնված ակցիան տեղի չի ունեցել։ Ոստիկանների թիվը զգալիորեն գերազանցել է հավաքվածների թվին, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։
Ոստիկանությունը ձեռնարկել է ամեն ինչ, որպեսզի նոր դեկտեմբերի 11 թույլ չտա։ Երեկոյան հրապարակում, այնուամենայնիվ, երիտասարդներ են հավաքվել, ովքեր ցանկացել են մասնակցել ազգայանականների ցույցին, գրում է Utro.ru-ն։
Նրանց մեծ մասին ձերբակալել են։ Եւս 50-60 մարդ փոձել է հավաքվել մետրոյի Լյուբյանկա կայարանի մոտ, այնտեղ եւս ձերբակալություններ են կատարվել։
Նշենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնի հրապարակում չարտոնված ակցիա էր տեղի ունեցել, որը վեր էր ածվել անկարգությունների։ Արդյունքում տուժել էր 32 մարդ, ավելի քան 60-ը ձերբակալվել էին։ Բողոքի ակցիան կազմակերպվել էր ի նշան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակի։




























