Հարավային Սուդանում առնվազն 140 մարդ է մահացել զինվորականների եւ ապստամբների միջեւ բախումների արդյունքում. «Բժիշկներ առանց սահմանի» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները հաղորդում են վիրավորների ահռելի քանակի մասին:

Ապստամբները` գեներալ Ատորի գլխավորությամբ, հարձակումներ են իրականացրել Ֆանգակ եւ Դոր քաղաքներում: Գերենալն իր գործողությունները բացատրումէ  այն հանգամանքով, որ անցած տարվա ապրիլին ընտրությունների կեղծման արդյունքում իբր զրկվել է Ջոնգլիի նահանգապետի պաշտոնից, գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Աթորի կողմնակիցները բախումներ էին ունեցել Հարավային Սուդանի բանակի հետ հարեւան նահանգում:

Հարավային Սուդանն օրեր առաջ անկախություն ձեռք բերել հանրաքվեի արդյունքում: