Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին գրանցել է որպես նախագահի թեկնածու ապրիլի 3-ին կայանալիք ընտրություններին:

Նազարբաեւը փետրվարի 11-ին թեկնածու է առաջադրվել կառավարող «Նուր Օթան» կուսակցության կողմից: Ըստ Սահմանադրության, հանրապետության նախագահ կարող է դառնալ 40 տարեկանից ոչ ցածր տարիքով քաղաքացին, ով ազատ տիրապետում է պետական լեզվին եւ վերջին 15 տարին բնակվում է Ղազախստանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նազարբաեւը հունվարի 31-ին որոշում է կայացրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական որակեց Նազարբաեւի լիազորությունները հանրաքվեի միջոցով երկարաձգելու նախաձեռնությունը: