Բրիտանական դատարանը Wikileaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջին էքստրադիցիայի ենթարկելու որոշումը կհրապարակի փետրվարի 24-ին։
Սկանդալային ինտերնետ-պորտալի ղեկավարը հրապարակել է Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Հիլարդին ուղղված տեսաուղերձը, որում կոչ է անում աջակցություն ցուցաբերել իր՝ հայրենիք վերադառնալուն, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Ավելի վաղ Ասանջը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի համար «քաղաքականապես անընդունելի» է իրեն էքստրադիցիայի ենթարկել ԱՄՆ, ուր նրան մեղադրում են լրտեսության մեջ։ Ասանջը կարծում է, որ ԱՄՆ-ում հայտնվելուց հետո իրեն կփորձեն սպանել։





























