Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննադատել է Ռուսաստանի ղեկավարությանը Վրաստանի խորհրդարանի ամբիոնից եւ հայտարարել է, թե Ռուսաստանի ներկայիս ղեկավարության կուրսը` միտված կայսրության վերականգնմանն ու պահպամանը, ապագա չունեն:
«Կայսրության գաղափարը դեռ կենդանի է, բայց 21-րդ դարում այն կենսունակ չէ եւ գոյության հեռանկար չունի: Դա է մեզ վկայում բազմադարյա պատմական փորձը: Մենք գործ ենք ունեցել շատ կայսրությունների հետ եւ հստակ գիտենք, որն է կայսրության կենսունակության փուլը: Այժմ մենք գտնվում ենք կայսերական մտածողության մարման փուլում եւ պետք է առանձնահատուկ համախմբված լինենք»,- մեջբերել է Սահակաշվիլիին «Գրուզիա Online»-ը:
«Վրացի ժողովուրդը երբեք չի շեղվի եվրոպական եւ եվրոատլանտյան ճանապարհից»,- ասել է նախագահը:




























