Այսօր` փետրվարի 12-ին, գիշերը ժամը 4:40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում` Րաֆֆու անվան դպրոցի դիմաց «Range Rover» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան հարվածել է ՎԱԶ-2121 (ՆԻՎԱ) մակնիշի  05 ՍՍ 876 համարանիշի ավտոմեքենային, այնուհետ` բախվել փողոցում կայանված ԳԱԶ մակնիշի 23 ՕՍ 532 համարանիշի ամբարձիչին:

ԻՆչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում ՆԻՎԱ-ի վարորդ Գնել Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր ոստկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարահատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Լյովա Կարապետյանը: Վերջինս վթարի վայրում փորձարարական եւ քննչական աշխատանքներ կատարելուց հետո մեկնեց բժշկական կենտրոն, իսկ նրա հանձնարարությամբ ոստիկանության աշխատակիցները քարշակի օգնությամբ ավտոմեքենաները տեղափոխեցին ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի