ՆԱՏՕ-ն տեղափոխվում է նոր կենտրոնակայան։ Սակայն այս իրադարձությունը իրարանցում է առաջացրել հասարակության մեջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, թե որքան կարժենա այդ նախաձեռնությունը։

«ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանի կառուցման համար 1 մլրդ եվրո կպահանջվի»,- լրագրողներին հայտնել է կառույցի ներկայացուցիչ Օաննա Լանգեսկուն։

Նա նշել է, որ աշխատանքը շարունակել 1967 թվականից ի վեր ապաստանած հին շենքում այլեւս անհնարին է, հայտնում է M&C News-ը։ «Նախկին 15-ի փոխարեն ՆԱՏՕ-ն այժմ ունի 28 անդամ, հին շինությունն ուղղակի չի բավականացնում բոլոր պատվիրակություններին տեղավորելու համար»,- պարզաբանել է նա։

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իր հերթին ընդգծել է, որ նոր շինության համար ավելի քիչ գումար կպահանջվի, քան նախկինում ենթադրվում էր։