Սյունիքի մարզում ձետրվարի 11-ին տեղացած առատ ձյունը դադարել է այսօր առավոտյան: Ձյան շերտի հաստությունը տեղ-տեղ հասնում է 25 սմ-ի: Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են, մասնավորապես, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիան-Գորիս եւ Շուռնուխ-Կապան հատվածները: Մերկասառույց է Գորիսի համայնքային ճանապարհներին:
Մարզում աշխատում է հատուկ տեխնիկան, որին հաջողվել է ճանապարհներից մաքրել գիշերվա ընթացքում տեղացած ձյունը, ճանապարհը մշակվել է աղով եւ ավազով:
Մարզի ճանապարհային ծառայությունները վարորդներին նախազգուշացրել են հնարավորինս զգույշ լինել ճանապարհներին:





























