Հայաստանի ոստիկանության աշխատակիցները կանխել են դատարանի շենքից կալանավորի փախուստի փորձը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 11-ին, ժամը 13.10-ին, կալանավոր, 20-ամյա Մուշեղ Ա.-ն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատական նիստի ժամանակ, փորձելով փախուստի դիմել՝ կոտրել է դռան ապակին, սակայն բռնվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի ծառայողների կողմից:

Կատարվում է նախաքննություն: