ԱՄՆ-ում բանկում իրականացվող կողոպուտը ուղիղ եթեր է միացվել, որի ժամանակ պատանդ վերցրած հանցագործը սպանվել է ոստիկանների կողմից։
Հյուսիսային Կարոլինայի Wachovia Bank-ը կողոպտած 19-ամյա Դեւոն Միտչելը, զգալով, որ շրջապատված է ոստիկաններով, իր հետ որպես պատանդ է վերցրել մի կնոջ եւ փորձել հեռանալ բանկից։  Այդ ընթացքում հանցագործը սպանվել է դիպուկահարների կողմից։

Ոստիկանության պետը նշել է, թե  իրենք չեն ցանկացել, որ ամեն ինչ այդպես վերջանար։ «Գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։ Բանկում պատանդ վերցված 7 հոգին էլ անվնաս են»,- ասել է ոստիկանապետը։

Ամերիկյան հեռուստաընկերությունները ուղղաթիռից ուղիղ եթերերով հեռարձակել են ոստիկանության գործողություններն ու հանցագործի սպանությունը։