«Նաիրիտը» բարդ խնդիր է, այդ հարցում զգուշավոր եմ»։ Այսօր՝ փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Նրա խոսքով՝ «Նաիրիտը» լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, որի աղբյուրները հստակ չեն:
«Պահանջում են պետական երաշխիք, սակայն պետությունն այդ երաշխիքը չի ուզում տալ։ Լինելով ֆինանսների նախարար՝ ես դեմ եմ արտահայտվել դրան։ Դա պարտավորություն է բյուջեի վրա, որն առանց այն էլ ծանրաբեռնված է»,- ասաց Տ. Դավթյանը։ Նրա կարծիքով՝ այդպիսի խոշոր երաշխիք տալը նույն է, ինչ վարկ տալը։
Նախարարը խոստացավ «Նաիրիտին» աջակցել վարկ կամ ֆինանսավորման այլ աղբյուր փնտրելու գործում, սակայն պայմանով, որ դա բյուջեի վրա պարտավորություն չի առաջացնի։
Հիշեցնենք, որ քլորոպրենային կաուչուկ արտադրող գործարանը պարապուրդի է մատնվել անցյալ տարվա մարտից։ Գործարանը պարբերաբար աշխատավարձի պարտքեր է կուտակում հարկադիր պարապուրդի դիմաց: Գործարանի ղեկավարությունը վստահեցնում է, որ 2011 թ. գարնանն այն անպայման կվերսկսի աշխատել։





























