Հայաստանի կառավարությունը դիմել է ԱԺ արտահերթ նիստի գումարման նախաձեռնողներին օրակարգում հանրապետությունում համաներում հայտարարելու հարցը ներառելու խնդրանքով:
Այս մասին հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում կառավարության ժամի պաշտոնական մեկնարկից առաջ ասաց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, որի ընթացքում կքննարկվի նաեւ Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:



























