Հայաստանի գյուղերում խանութները անհրաժեշտ է ընդհանրապես ազատել հարկերից: Այս մասին հոկտեմբերի 24-ին ԱԺ հատուկ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նույն տրամաբանությամբ նրանք կարծում են, որ մասնավոր տաքսիների վարորդներին նույնպես անհրաժեշտ է ազատել ցանկացած տեսակի հարկերի վճարումից:
«Այսինքն խոսքը բիզնեսի մասին է, որի տարեկան շրջանառությունը կազմում է 20-24 մլն դրամ», - բացատրեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ԱԺ նիստում միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ չընտրվեց:
Փաշինյանի օգտին ոչ մի պատգամավոր կողմ չքվեարկեց, դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր: Ընտրվելու համար անհրաժեշտ էր 53 ձայն:
Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին: Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի թեկնածու, իսկ 8-րդ օրը պետք է տեղի ունեն վարչապետի ընտրություն ԱԺ հատուկ նիստում: Վերջին քվեարկութունը տեղի կունենա մեկ շաբաթ հետո:



























