Հայաստանի կառավարությունը մտադիր է տնտեսական համաժողով անցկացնել հայկական գործարար շրջանակների ներկայացուցիչների լայն մասնակցությամբ: Հոկտեմբերի 24- Ազգային ժողովում  ելույթ ունենալիս այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, այս փուլում նրանք մտածում են դրա անցկացման վայրի մասին՝ ընտրություն կատարելով Ջերմուկ, Դիլիջան կամ Ծաղկաձորի քաղաքների միջեւ:

«Այս համաժողովը, պայմանականորեն, կդառնա հայկական Դավոս, որտեղ ներկայացված կլինի հայկական ողջ բիզնես, քաղաքական եւ տնտեսական էլիտան: Այնտեղ կգեներացվեն գաղափարներ, կոնկրետ խնդիրներ կլուծվեն», - բացատրեց նա: