Երեւանում, հոկտեմբերի 24-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի բնակիչ՝ 54-ամյա Սամվել Կ.-ի կողմից, ով հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի միջանցքում գտնվող Sonia տեսակի ուլտրաձայնային սարքի ցուցիչը գողացել են։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողացված ապրանքի արժեքը մոտ 1 մլն դրամ է, իսկ Սամվել Կ.-ն աշխատում է նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ։




























