Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ամիրյան եւ Կողբացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Արզնի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 52-ամյա քաղաքացուհի։
Պարզվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




























