Հարվարդի համալսարանի իրավական դպրոցը թվայնացրել է 40 մլն էջ քրեական եւ վարչական գործ, որոնք քննվել են 1600 թվականից սկսած։ Արխիվը հասանելի է բոլորին եւ հնարավորություն կտա ստեղծել որակյալ իրավաբանների արհեստական ինտելեկտ՝ տեղեկացնում է MIT Technology Review-ն։
Դատական արխիվների թվայնացման Caselaw Access ծրագիրը թողարկվել է 2013թ․։ Այդ ժամանակից սկսած՝ Հարվարդի ուսանողներն ու գիտաշխատողները թվայնացրել են գործերի ավելի քան 40 մլն էջ, որոնց վճիռները կայացվել են 1600-2018թթ․ ընթացքում։


























