Նոթինգեմյան համալսարանը եւ Air Race E սթարթափը համաձայնագիր են կնքել մրցարշավային էլեկտրական օդանավի համատեղ մշակման մասին, որն, ինչպես սպասվում է, արդեն 2020 թվականին կմասնակցի իր առաջին մրցումներին: Համալսարանի հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը նախատեսում է արդեն գոյություն ունեցող բենզինային շարժիչով մրցարշավային օդանավի թեթեւացում եւ էլեկտրաֆիկացում, որը նախկինում մասնակցել է Air Race 1 օդային մրցարշավներին, փոխանցում է N+1-ը: 

Air Race E սթարթափը զբաղվում է էլեկտրական օդանավերի նույնանուն օդային մրցարշավների կազմակերպմամբ: Աշխարհում դեռեւս ոչ մի այդպիսի մրցում չի անցկացվել, Air Race E-ի շրջանակում առաջին մրցարշավային թռիչքները նախատեսված են 2020 թվականին: Այս մրցարշավին, ինչպես Air Race 1-ի ավանդական մրցարշավներին, կմասնակցեն 8 օդանավոր, որոնք ժամում 400 կմ արագությամբ կթռչեն շրջադարձից շրջադարձ մոտ 1,5 կմ երկարությամբ օղակաձեւ օդային թռիչքուղով: