Ես նույն սկզբունքներով, նույն սրտացավությամբ իրականացնում եմ իմ աշխատանքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:
Դիտարկմանը, թե նախկինում Նիկոլ Փաշինյանը շատ խիստ քննադատության էր ենթարկում իրեն, ՏՄՊՊՀ նախագահն արձագանքեց, որ քննադատությունններին միշտ ըմբռնումով է վերաբերվել եւ դա հաճախ օգնում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
«Նոր Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է ՏՄՊՊՀ-ի նոր կազմ նշանակվի, հանձնաժողովի նոր անդամներ նշանակվեն Ազգային ժողովի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Վարչապետն այս ողջ ժամանակահատվածում ամեն օր կարող էր եւ կարող է նոր թեկնածու ներկայացնել Ազգային ժողով»:


























