Հռոմում Վիլլա Սան Պետրոյի հիվանդանոցից մոտ 400 հիվանդ է տարհանվել հրդեհից եւ կարճ միացումից հետո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իտալիայի հրշեջ ծառայությանը:

Հրդեհը արձանագրել է շաբաթ առավոտյան՝ մոտավորապես 04:00-ին: Բոլոր հիվանդներին հաջողվել է ժամանակին տարհանել հաստատությունից:

«Սան Պետրոյի հիվանդանոցում էլեկտրականության բացակայության պատճառով ներկա պահին մոտ 400 հիվանդների այլ հաստատություններ են տեղափոխում: Հրշեջ ծառայության աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում», - Twitter-ում նշել է հրշեջ ծառայությունը: