Երկու երիտասարդ քույրերը, որոնց մարմինները դուրս են բերվել Հուդզոն գետից, ենթադրաբար, իրենք են ցատկել ջրի մեջ՝ նախընտրելով մահանալ, քան Սաուդյան Արաբիա վերադառնալ, հաղորդում է Sky News-ը:

Նշվում է, որ 16-ամյա Տալա Ֆարեայի եւ 3-ամյա Ռոտանա Ֆարեայի մարմինները ժապավենով իրար կապված են եղել:

Նյու Յորքի ոստիկանության դետեկտիվ բաժնի պետ Դերմոթ Շեան հաղորդել է, որ «աղջիկները ջրում ողջ են եղել»:

Աղջիկները, որոնց մարմինները հայտնաբերել են սովորական անցորդները, ապրում էին Վիրջինիա նահանգում:

«Ներկա պահին մենք տեղեկություն չունենք՝ արդյոք Նյու Յորքում հանցագործություն է եղել, բայց դա հետաքննվում է», - մամուլի ասուլիսին ասել է նա:

Նշվում է, որ աղջիկները ապրում էին ընտանեկան բռնության զոհերի կենտրոնում մինչեւ օգոստոսի վերջ եւ Նյու Յորքում հայտնվել են սեպտեմբերի 1-ին, որտեղ, ըստ Շեայի, «մնացել են բարձրակարգ հյուրանոցներում»:

Ոստիկանության տվյալներով, քույրերը ԱՄՆ-ում ապրում էին մոտ երեք տարի, ենթարկվում ընտանեկան բռնությանը եւ հնարավոր է երկրում ապաստան էին խնդրում