Կենտրոնական Վրաստանում գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդուն, հաղորդում է «Նովոստի Վրաստանը»՝ վկայակոչելով «Վրացական երկաթուղուն»:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ Թբիլիսիի ժամանակով 9:30-ին, Գոմի-Ագարա հատվածում (Շիդա-Քարթլի տարածաշրջան):
Քութաիսիից Թբիլիսի ուղեւորվող գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդուն, որը գնում էր երկաթգծերով: Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է:
««Վրացական երկաթուղին» խորը վիշտ է ապրում միջադեպի կապակցությամբ եւ ցավակցություն հայտնում զոհվածի ընտանիքին», - ասվում է հաղորդագրությունում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել միջադեպի հանգամանքները պարզելու եւ մեղավորներին հայտնաբերելու համար:



























