ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 487.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 557.21 դրամ (աճել  է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.62 դրամ (աճել է 0,40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 226.32 դրամ, ոսկի՝ 19,282.96 դրամ, պլատին՝ 13,344.5 դրամ: