Հնդկաստանի մայրաքաղաքը կարող է դառնալ առաջին քաղաքը, որտեղ իշխանությունները օդի մաքրման համար արհեստականորեն առաջացրած անձրեւների տեխնոլոգիան կկիրառեն: Այս մասին երկուշաբթի հայտնել է Աղտողման վերահսկման գլխավոր վարչության քարտուղար Պրաշանտ Գարգավան:

«Արհեստական անձրեւները կարող են խնդրի լուծում դառնալ: Մենք ուշադիր ուսումնասիրում ենք այս հնարավորությունը Հնդկաստանի օդերեւութաբանական վարչության եւ Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտի (IIT) հետ », - «Economic Times»-ի հետ զրույցում ասել է Գարգավան: Ըստ նրա, իշխանությունները այս գործողությունը նախատեսում են սկսել նոյեմբերի 10-ից հետո: Այդ նպատակով օդանավեր կօգտագործվեն ամպերում հատուկ նյութեր ցանելու համար, որոնք տեղումներ են առաջացնում:

«Մենք, մեր կողմից, պատրաստ ենք արհեստական անձրեւ առաջացնել, բայց սկզբից պետք է սպասել բարենպաստ պայմանների` ամպերի եւ քամու ձեւավորմանը: Մինչեւ նոյեմբերի 10-ը դա քիչ հավանական է», - ասել է IIT-ի պրոֆեսոր Սաչիդա Նանդ Տրիպատին: «Մենք ուշադիր վերահսկում ենք իրավիճակը», - ընդգծել է փորձագետը:

Մասնագետները օդի աղտոտվածության կտրուկ բարձրացումը կապում են Խարյանա եւ Պենջաբ նահանգների գյուղական վայրերում հրդեհների հետ, որտեղ ֆերմերները ավանդաբար բերքահավաքից հետո այրում են խոտհարքը: Ամեն տարի այդ շրջանում Հնդկաստանի մայրաքաղաքի բնակիչները, որի բնակչությունը գերազանցում է 16 մլն-ն, տառապում են ցածրորակ օդից եւ սմոգից առաջացած հիվանդություններից:

Բացի այդ, նոյեմբերի 7-ին Նյու Դելիում կնշվի Դիվալիի «կրակների տոնը», որի ընթացքում բնակչությունը ակտիվորեն պայթեցվում է հրավառություններ: Ակնկալվում է, որ դրանից հետո օդի աղտոտվածության հետ կապված իրավիճակը ավելի շատ կսրվի: