Ամերիկահայ Մարի Մանուկյանը ԱՄՆ նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններում հաղթել է իր հակառակորդ Դեյվիդ Վոլկինսոնին եւ ընտրվել է Միչիգանի Ներկայացուցիչների պալատի անդամ: 

Իսկ Մերիլենդում հայազգի Լորիկ Չարքուդյանը նույն օրը ընտրվել է Մերիլենդի 20-րդ շրջանի պատգամավոր` դառնալով վերջին ժամանակներում առաջին ամերիկահայը, որ ընդգրկված է նահանգի օրենսդիր մարմնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջից:

Ե՛վ Մանուկյանը, ե՛վ Չարքուդյանը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի թոռներ են, երկուսն էլ ընտրությունների նախընտրական քարոզարշավում մեծ աջակցություն են ստացել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից:

Մարի Մանուկյանի թեկնածությանն իրենց աջակցությունն էին հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման, սենատոր Գարի Փիթերսը, նահանգապետ Գրետչեն Ուիթմերը, ինչպես նաեւ լրագրողական մի քանի  կազմակերպություն:

Լորիկ Չարքուդյանն էլ աջակցություն է ստացել Մերիլենդի նահանգի բազմաթիվ հասարակական կազմակերպություններից: