Դեթրոյթում (ԱՄՆ) Ալեք եւ Մարի Մանուկյանների անվան գիմնազիայի սրահում Կոստանդնոպոլսի հայերի մշակութային  միության նախաձեռնությամբ գրականական երեկո է անցկացվել՝ նվիրված Պարույր Սեւակի մահվան 40-ամյակին։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկավական կենտրոնը, արվեստասերները հավաքվել են սրահում, որպեսզի լսեն Անտոն Ադամյանի՝ հայկական Սուրբ Վարդան կաթոլիկ եկեղեցու սպասավորի խոսքը։ Նա պատմել է տաղանդավոր պոետի կյանքի եւ ստեղծագործությունների մասին։

Ասմունքող Անահիտ Թումաջյանը հատվածխներ է կարդացել Սեւակի ստեղծագործություններից: