ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդընը, հնարավոր է, գարնանը կմեկնի Ռուսաստան` ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի այցը նախապատրաստելու համար: Ներկայումս Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ուսումնասիրում են նրա այցի հնարավորությունը:
Բայդընի Ռուսաստան այցի ծրագիրն առայժմ հայտնի չէ: «Rosbalt»-ը փոխանցում է, որ Օբամայի այցի ժամկետները եւս դեռեւս հստակեցված չեն:
Հիշեցնենք, որ հունիսին մեկշաբաթյա այցով ԱՄՆ-ում էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:




























