Բահրեյնի շիաների ընդդիմադիր «Ազգային համաձայնության իսլամական ասոցիացիա» կուսակցությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել մասնակցությունը երկրի խորհրդարանի աշխատանքներին: Ըստ РБК-ի` նման ձեւով կուսակցությունն արտահայտում է իր բողոքը` ոստիկանների հետ բախման ժամանակ ցուցարարների մահվան համար:
Բահրեյնի Օրենսդիր խորհրդում այս կուսակցությանը 40 տեղից պատկանում էր 18-ը:
Բահրեյնում արդեն երկրորդ օրն է, ինչ տեղի են ունենում բողոքի ակցիաներ` ի համերաշխություն Եգիպտոսում եւ Թունիսում կատարված իշխանափոխության:
Երկրում մեծամասնություն կազմող շիաները բողոքում են կառավարող սուննիական փոքրամասնության, որոնց թվում է նաեւ թագավորական ընտանիքը, ճնշումներից: Ցուցարարները պահանջում են ընդունել նոր սահմանադրություն, որի մշակմանը կմասնակցեն թե սուննիները, թե շիաները, ինչպես նաեւ ստեղծել վարչապետի ընտրովի պաշտոն, ազատ արձակել քաղբանտարկյալներին:





























