Ամերիկյան Սի-բի-էս հեռուստաալիքի հեղինակավոր թղթակից Լառա Լոգանին  Կահիրեում տեղի ունեցած խռովությունների ժամանակ ծեծել եւ բռնաբարել են:

Նրա վրա հարձակումը կատարվել է փետրվարի 11-ին, երբ Թահրիր հրապարակում հավաքված ամբոխը տոնում էր Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանակությունը, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

Լառա Լոգանը, նրա նկարահանող խումբը եւ նրանց թիկնապահները «հայտնվել են վտանգավոր տարրերի շրջապատում»: 200 հոգուց բաղկացած անկառավարելի ամբոխը Լոգանին առանձնացրել է իր գործընկերներիից եւ նրան ենթարկել դաժան ու շարունակական սեքսուալ բռնության եւ ծեծի։

Լոգանին փրկել է կանանց խմբի, ինչպես նաեւ եգիպտական բանակի շուրջ 20 զինվորականների  միջամտությունը: Դրանից հետո Լոգանը վերադարձել է ԱՄՆ։

39-ամյա լրագրողը երկար տարիներ աշխատել է Իրաքում եւ Աֆղանստանում։