Վլադիվոստոկում անհայտ անձինք  Lexus մակնիշի ավտոմեքենա են գողացել, որում  եղել է 8 մլն ռուբլի: Գողությունը կատարվել է քաղաքի ռեստորաններից մեկի մոտից:

Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ծնունդով հայաստանցի 42-ամյա տղամարդուց ոստիկանություն դիմում է ստացվել : Վերջինս հայտնել է, որ «Գուտով» ռեստորանի մոտից գողացվել է իր սեւ գույնի Lexus-570, 2010թ. թողարկման մեքենան, որում եղել են մեքենայի փաստաթղթերը, iPhone, տրավմատիկ ատրճանակ եւ 8 մլն ռուբլի:

Տուժողը չի կարողացել փաստաթղթերով հաստատել նման պատկառելի գումարի առկայությունը, բացատրելով, որ դա իր աշխատավարձն է: Մեքնան էլ չնայած ապահովագրված է եղել, բայց ազդանշանային համակարգ չի ունեցել: Ոստիկանության կողմից ներկայումս ճշգրտման համապատասխան աշխատանքներ են կատարվում